Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սուրիկ Խաչատրյանի ձեռքերը կարող են ավելի երկարել

Սուրիկ Խաչատրյանի ձեռքերը կարող են ավելի երկարել
29.09.2014 | 16:37

Արդյո՞ք Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմամբ կառավարությունը նրան արտոնություն է տալիս Սյունիքի մարզում «նոր լկտիություններ ու սպանություններ» գործելու: Նման հարցադրում է այսօր արել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ: Փաշինյանի խոսքով՝ կան փաստեր, որոնք վկայում են 2013-ի հունիսի 1-ին Գորիսում Սուրիկ Խաչատրյանի տան բակում Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ Խաչատրյանի անմիջական մասնակցության մասին: Իրականում միայն Նիկոլ Փաշինյանը չէ, որ խոսում է Սուրիկ Խաչատրյանի՝ Ավետիք Բուդաղյանի սպանության մեջ առաջին կասկածյալը լինելու մասին: Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը մի շարք փաստեր է հրապարակել, որոնք բազմաթիվ անպատասխան հարցեր են թողել օդում՝ կապված Ավետիք Բուդաղյանի վրա իրական կրակողի հետ: Բացի այդ, կա նաև տեսանյութ, որում ցանկացած դիտող կարող է սեփական հարցադրումներն անել և տրամաբանական եզրակացությունների հանգել: Այնուամենայնիվ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին ու թիկնապահն ազատ արձակվեցին, իսկ ինքը՝ Լիսկան վերադարձավ մարզպետի պաշտոնին:

Բանն այն է, որ Սուրիկ Խաչատրյանի մասին առկա բազմաթիվ պատմությունները լեգենդի շարքից չեն, այլ իրական դեպքեր՝ հենց միայն այն պատճառով, որ պարզապես անհնար է միաժամանակ տարբեր մարդիկ նույնաբովանդակ սարսափներ պատմեն նույն մարդու մասին: Սյունիքի մարզում վախի մթնոլորտ է եղել Սուրիկ Խաչատրյանի մարզպետության տարիներին: Սոցիալական ցանցերում ծավալվող քննարկումները ավելի քան խոսուն են: Եվ ոչ մի երաշխիք, որ սյունեցիներն էլ ավելի մեծ վախի մեջ չեն ընկնի Լիսկայի վերանշանակմամբ: Չէ՞ որ մեղավորի ձեռքերն ազատվելով դրանք ավելի են երկարում:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ