Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նազարբաևը հանդես է եկել ազատ առևտրի կասպյան գոտու ստեղծման օգտին

Նազարբաևը հանդես է եկել ազատ առևտրի կասպյան գոտու ստեղծման օգտին
29.09.2014 | 23:31

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է մերձկասպյան պետություններին մտածել ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Աստրախանում բացված կասպյան համաժողովի ժամանակ: «Հաշվի առնելով համաշխարհային շուկայի վիճակը՝ կարելի է դիտարկել մեր երկրների տնտեսությունների մերձեցման հարցը, փոխադարձ առևտրում ներգրավումը: Դրա հետ մեկտեղ մինչ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կարգավորումը կարելի է դնել տնտեսական համագործակցության հիմքը»,- հայտարարել է Ղազախստանի առաջնորդը:
Նազարբաևի խոսքով՝ «այդ հարցը կարող է դառնալ մեր երկրների կառավարությունների մակարդակով առարկայական քննարկման թեմա»: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մերձկասպյան երկրները կարող են ավելի սերտ համակարգել գործողություններն ածխաջրածինների համաշխարհային շուկայում գնագոյացման և համաշխարհային ու տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ապահովման հարցերում:
Պուտինից և Նազարբաևից բացի մերձկասպյան պետությունների վեհաժողովին մասնակցում են Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Դիտվել է՝ 642

Մեկնաբանություններ