Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը կգա Հայաստան

ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը կգա Հայաստան
29.09.2014 | 23:42

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար չափազանց կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումները ԵԽԽՎ շրջանակում՝ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է կառույցի նախագահ Անն Բրասերը: ԵԽԽՎ նախագահը ասել է, որ Ադրբեջան կատարած այցի ընթացքում առաջարկել է, որ երկու երկրների պատվիրակությունները հանդիպեն իր գրասենյակում, սակայն առաջարկը մերժվել է: Նա հերքել է ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ինքն առաջարկել է հանդիպումներ կազմակերպել Ադրբեջանի տարբեր համայնքների հետ: Անն Բրասերը նշել է, որ իր գերխնդիրը Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը կազմակերպելն է` այն, ինչ հաջողվել էր ԵԽԽՎ նախկին նախագահին: ԵԽԽՎ նախագահը հայտնել է, որ առաջիկայում անպայման նախատեսում է այցելել Հայաստան, քանի որ կարևորում է հակամարտության բոլոր կողմերի հետ հանդիպումներն ու քննարկումները: Այցի ժամկետը դեռ որոշված չէ:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ