Ռուսաստանցի փորձագետ Վադիմ Դուբնովի կարծիքով՝ ԵԱՏՄ պայմանագրի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն պայմանագիրը իրավական դաշտ է ստեղծում, որպեսզի ցանկացած պահին Մինսկն ու Աստանան բարձրացնեն Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետերի մասին հարցը:
Ռուսաստանցի փորձագետի խոսքով՝ այլ հարց է, որ այդ մաքսակետերը ձևական բնույթ են կրելու:
«Պապայի արև»-ների ժամանակներն անցել են, ու պայմանագրի պահանջը մի օր կարող է կատարվել ու բնավ էլ ոչ միայն Ալիևի հերթական նամակի կամ Նազարբաևի ու Լուկաշենկոյի կապրիզի պատճառով:
Ռուս-ադրբեջանական մերձեցման հեռանկարի լրջությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, հետևաբար մի օր կարող է «լրջանալ» նաև Հայաստանի ու Ղարաբաղի միջև «ձևական» մաքսակետը, եթե Մոսկվայի ու Բաքվի առևտուրը նման զոհողություն պահանջի:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ