Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նրանց մոտ բոլոր ուղղություններով դրական դինամիկա է. Պուտին - Ալիև հանդիպում Աստրախանում

Նրանց մոտ բոլոր ուղղություններով դրական դինամիկա է. Պուտին - Ալիև հանդիպում Աստրախանում
01.10.2014 | 12:23

Աստրախանում՝ Կասպյան ավազանի երկրների գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել է երկկողմ առևտրատնտեսական և մշակութային կապերի ներկա վիճակը, նախագահների ներկայությամբ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևը և Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևը ստորագրել են ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին միջկառավարական համաձայնագիր:
«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները միշտ ձևավորվել են որպես բարեկամական, վստահելի: Շատ ուրախ ենք, որ մեր հարաբերությունները զարգանում են նույն հունով, ընդ որում՝ տարբեր ուղղություններով, ներառյալ ամենազգայուն ոլորտները: Տնտեսությունում ևս շարժում կա դեպի առաջ»,- ասել է Պուտինը: «ՈՒրախ եմ, որ մեր միջև պահպանվում է մշտական երկխոսությունը: Մենք հանդիպել ենք անցած ամիս և այսօր, դա ցույց է տալիս մեր հարաբերությունների մակարդակը»,- ասել է Ալիևը և շարունակել. «Մեզ մոտ բոլոր ուղղություններով դրական դինամիկա է՝ և տնտեսական, և քաղաքական ոլորտներում, տնտեսությունում, հումանիտար համագործակցության հետ կապված հարցերում»:

Դիտվել է՝ 776

Մեկնաբանություններ