Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին

Բաքուն բողոքի նոտա է հղել Փարիզին
03.10.2014 | 13:42

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիային: Պատճառը Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանի այցն է Լեռնային Ղարաբաղ։
Ադրբեջանին դուր չի եկել նրա այցը և Փարիզում միջազգային զբոսաշրջության ցուցահանդեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն անվան տակ ներկայացվող ցուցասրահը։

Դիտվել է՝ 736

Մեկնաբանություններ