Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին կմեկնի Մինսկ

Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին կմեկնի Մինսկ
03.10.2014 | 13:46

Հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ, և շատ հավանական է, որ հոկտեմբերի 10-ին Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, որ նիստում քննարկվել են թե ներքաղաքական, թե արտքաղաքական, թե ներկուսակցական հարցեր:
«Անդրադարձ է եղել նախագահի այցին Վատիկան, ԱՄՆ, ՄԱԿ-ի գագաթնաժողովում պարոն նախագահի ելույթին, հանդիպումներին, այդ թվում՝ Հունաստանի նախագահի հետ, արտաքին քաղաքական հարցեր, քննարկել ենք ՀՀԿ մեծամասնության աշխատանքը ԱԺ-ում»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1075

Մեկնաբանություններ