Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կարող է ստորագրվել Մինսկում՝ հաջորդ շաբաթ՝ լրագրողներին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ Սերգեյ Ռումասը: «Մինսկի գագաթնաժողովում կհանվեն բելառուսական կողմին վերաբերող բոլոր հարցերը: Բելառուսը պատրաստ կլինի պայմանագիրն ստորագրելուն… Պայմանագիրը պետք է ստորագրվի»,- ասել է նա: