Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իսլամիստների սպառնալիքներն ավելին չեն, քան Ռուսաստանինը

Իսլամիստների սպառնալիքներն ավելին չեն, քան Ռուսաստանինը
03.10.2014 | 13:50

ԱՄՆ-ը մեղադրում է Ռուսաստանին ռուսամետ անջատողականներին զենք մատակարարելու համար՝ սեպտեմբերի 5-ին ՈՒկրաինայի արևելքում հրադադարի մասին համաձայնագրի հաստատումից հետո, գրում է Обозреватель-ը։
«Ռուսաստանը շարունակում է զենք մատակարարել անջատողականներին, նույնիսկ հրադադարի հաստատումից հետո»,- ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը։
Պետքարտուղարի օգնականը հավելել է, որ միջազգային ահաբեկչության սպառնալիքը Կենտրոնական Եվրոպայի համար 2-րդ լուրջ խնդիրն է։
««Իսլամական պետության» սպառնալիքը Կենտրոնական Եվրոպայում այնքան է մեծ, որքան Ռուսաստանի սպառնալիքը։ Մենք բոլորս պետք է աշխատենք, որ կենտրոնական եվրոպական տարածքը անհասանելի դարձնենք ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարների ներխուժման համար»,- ասել է Նուլանդը։

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ