Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ

Շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ
03.10.2014 | 17:37

Այսօր հայտնի դերասան, Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել կինոյի և թատրոնի հայտնի դերասան, Հայաստանի, Ռուսաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասված է.


«Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող արգասաբեր գործունեությամբ և տպավորիչ արվեստով տասնամյակներ շարունակ հայկական ու ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մասն եք:
Դուք մարմնավորել եք հիշարժան շատ կերպարներ կինոյում ու թատրոնում՝ Ձեր վարպետությունը ցուցադրելով տարբեր ժանրերում ու տարբեր պլանի դերերում: Կայանալով նաև որպես տաղանդավոր ռեժիսոր՝ երկար տարիներ ղեկավարում եք Ձեր իսկ ստեղծած Մոսկվայի դրամատիկական թատրոնը, որն իր արժանի տեղն ունի մշակութային կյանքում և որը, դերասանական տաղանդին զուգահեռ, նաև Ձեր՝ փորձառու մանկավարժ և հաջողակ ռեժիսոր լինելու վկայությունն է:
Համոզված եմ, որ այսուհետ ևս Ձեր եռանդն ու էներգիան ծառայելու են կինոյի ու թատրոնի էջերը հարստացնելուն:
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն Ջիգարխանյան, առողջություն, ստեղծագործական նոր հաջողություններ և ամենայն բարիք»:

Դիտվել է՝ 2081

Մեկնաբանություններ