Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բայդենը ներողություն է խնդրել Էրդողանից

Բայդենը ներողություն է խնդրել Էրդողանից
05.10.2014 | 12:32

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ժամանակ ներողություն է խնդրել նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից իր այն խոսքերի համար, թե Թուրքիայի իշխանությունները ֆինանսապես օժանդակել են իսլամիստներին Սիրիայում:
Հիշեցնենք, որ Էրդողանը Բայդենից պահանջել էր ներողություն խնդրել այն մեկնաբանությունների համար, թե իբր Թուրքիայի նախագահը խոստովանել է, որ իր երկրի տարածքով արտասահմանցի զինյալներ են անցել Սիրիա: Բայդենը նշել էր. «Նա (Էրդողանը) ասել է ինձ՝ դու ճիշտ ես, մենք թողել ենք չափազանց շատ մարդկանց»: Թուրքիայի նախագահն ասել է, որ ինքը երբեք նման բան չի ասել. «Օտար զինյալները երբեք չեն գնացել Սիրիա մեր երկրից: Նրանք կարող էին ժամանել մեզ մոտ որպես զբոսաշրջիկներ, իսկ հետո մեկնել Սիրիա, սակայն ոչ ոք չի կարող ասել, որ նրանց ձեռքին զենք է եղել»,- ասել է Էրդողանը:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ