Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թուրքական բանակը կպաշտպանի Սուլեյման Շահի գերեզմանը Սիրիայում

Թուրքական բանակը կպաշտպանի Սուլեյման Շահի գերեզմանը Սիրիայում
05.10.2014 | 13:29

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը անհրաժեշտության դեպքում կպաշտպանի Օսմանյան կայսրության հիմնադիրների նախահայր Սուլեյման Շահի գերեզմանը, որը գտնվում է Սիրիայի տարածքում: «Ցանկանում եմ հաստատել, որ դուք մենակ չեք: Եթե անհրաժեշտ լինի, թուրքական զինված ուժերը անհապաղ և առանց վարանելու կլինեն ձեր կողքին»,- ասել է Էրդողանը իր տեսաուղերձում` ուղղված Կուրբան-բայրամ տոնի առթիվ գերեզմանը հսկող պատվո պահակախմբին:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ