Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բարաք Օբաման Նինա Խաչիկյանին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակել

Բարաք Օբաման Նինա Խաչիկյանին ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակել
05.10.2014 | 13:31

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման 47-ամյա Նինա Խաչիկյանին Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցությունում՝ ԱՍԵԱՆ-ում ԱՄՆ դեսպան է նշանակել: Նինա Խաչիկյանն Ասիայում ամերիկյան քաղաքականության գծով մասնագետ է, աշխատել է «Ամերիկյան առաջադիմության կենտրոնում», եղել է նաև ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալի օգնական (1998-1999): Նա ավարտել է Սթենֆորդի համալսարանը:
Նինա Խաչիկյանի նոր նստավայրը գտնվում է Ինդոնեզիայում, նա պատասխանատու է Հարավարևելյան Ասիայի 10 ամենաազդեցիկ երկրների հետ հարաբերությունների համար, իսկ նոյեմբերին նախագահ Օբամայի ընկերակցությամբ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի անդամ երկրների հանդիպմանը:

Դիտվել է՝ 608

Մեկնաբանություններ