Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բրազիլիայում նախագահական ընտրություններ են

Բրազիլիայում նախագահական ընտրություններ են
05.10.2014 | 13:32

Այսօր Բրազիլիայում ձայնի իրավունք ունեցող 143 մլն բնակիչներ կընտրեն նոր նախագահ: Այդ պաշտոնին հավակնում է 11 թեկնածու, դիտորդների գնահատականով, նրանցից միայն երեքը շանսեր ունեն պայքարելու հաղթանակի համար: Փորձագետները հավանական են համարում երկրորդ փուլը: Գլխավոր թեկնածուն երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆն է՝ աշխատավորական կուսակցությունից: Ըստ հասարակական կարծիքի հարցումների՝ առաջին փուլում նա կստանա 40,6 տոկոս ձայն: Երկրորդ տեղի համար կպայքարեն Բրազիլիայի սոցիալիստական կուսակցության թեկնածու Մարինա Սիլվան և սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչ Աեսիո Նևեսը: Վերջին հարցումների արդյունքներով՝ Նևեսն ավելի մեծ ժողովրդականություն է վայելում և շրջանցում է Սիլվայի արդյունքները՝ 24 տոկոս ընդդեմ 21,4-ի:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ