Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանը ցանկանում է հաշտվել աբխազների և օսերի հետ

Վրաստանը ցանկանում է հաշտվել աբխազների և օսերի հետ
05.10.2014 | 13:34

Վրաստանը ցանկանում է աբխազների ու օսերի հետ սկսել իրական հաշտեցման գործընթաց՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի՝ Վրաստանի հետ սահմանին 6 անցակետեր փակելու մտադրությունը: Նախօրեին Խաջիմբան հայտարարել է, որ անհրաժեշտ է ամրացնել Ինգուրի գետով անցնող Վրաստանի հետ պետական սահմանը, այնտեղ պետք է գործի միայն մեկ անցակետ, մնացած անցակետերը անհրաժեշտ է փակել:
«Երեկ նոր նախաձեռնություն է հնչել Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների կողմից: Այդ կապակցությամբ ես ցանկանում եմ նշել, որ իշխանության գալուց անմիջապես հետո մենք ցանկություն և պատրաստակամություն ենք հայտնել մեր աբխազ և օս եղբայրների հետ իրական հաշտեցման գործընթաց սկսելու»,- ասել է Ղարիբաշվիլին լրագրողներին: Նա Աբխազիայի իշխանությունների որոշումը ոչ ողջամիտ է համարել և նշել, որ «այդ որոշումը կվատթարացնի մեր քաղաքացիների վիճակը տեղում»: «Մենք պատրաստ ենք մեր եղբայրներին ցանկացած մարդասիրական օգնություն ցույց տալու: Պատահական չէ, որ բաժանող հատվածների երկայնքով մենք կառուցում ենք բազմաֆունկցիոնալ հիվանդանոց, որի շինարարությունը կավարտվի 2 տարուց, և մեր աբխազ ու օս եղբայրները կարող են այնտեղ անցնել բուժման կուրսեր»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Դիտվել է՝ 579

Մեկնաբանություններ