Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ըստ ԱՄՆ-ի նախկին դեսպանի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ժամանակն է

Ըստ ԱՄՆ-ի նախկին դեսպանի՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ժամանակն է
05.10.2014 | 13:37

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին անվանում են Եվրոպայի վերջին բռնապետը, սակայն այդ ցուցակում հարկավոր է ավելացնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Այս մասին «The American Interest»-ում հրապարակված հոդվածում գրում են Freedom House իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Դևիդ Քրամերն ու Բաքվում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը:
Նրանց խոսքով՝ ժամանակն է պատժամիջոցներ սահմանելու Ալիևի կառավարության դեմ, որը ճաղերի հետևում է պահում շուրջ 100 քաղբանտարկյալի. շուրջ երկու անգամ ավելի, քան Ռուսաստանում և Բելառուսում միասին վերցրած: Ըստ հեղինակների, Արևմուտքի կոչերը, այդ թվում՝ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի քննադատությունը, Բաքուն անուշադրության է մատնում: «Այդ միտումը փոխելու լավագույն միջոցը Ալիևի ռեժիմի դեմ տուգանքներ սահմանելն է՝ սեփական ժողովրդի հանդեպ վրդովեցուցիչ վերաբերմունքի համար»,- ասվում է հոդվածում:
Հոդվածում թվարկվում են քաղաքական հասարակության ակտիվիստների և ամերիկյան ու միջազգային հասարակական կազմակերպությունների տեղական ներկայացուցչությունների ակտիվիստների դեմ վերջին հարձակումները: Ադրբեջանական իշխանությունների արշավը տարածվել է նաև պաշտոնատար անձանց վրա, մասնավորապես՝ նախկին դեսպան Ռիչարդ Մոռնինգսթարի և Սենատի ներկայացուցիչների, որոնց «շներ» և «լրտեսներ» են անվանել այն բանից հետո, երբ վերջինները հանդիպել են լրագրող Հադիջա Իսմայիլովայի հետ: «Ցանկացած մարդ կամ կազմակերպություն, որը քննադատում է Ալիևին կամ նպաստում է ժողովրդավարության զարգացմանը, որպես թշնամի է դիտարկվում»,- գրում են հոդվածի հեղինակները:
Մինչ Արևմուտքը զբաղված է ՈՒկրաինայում տիրող իրավիճակով և «Իսլամական պետության» կողմից սպառնալիքով, Ալիևի ռեժիմը որոշել է, որ կարող է շարունակել քաղաքացիական հասարակության դեմ հարձակումները: Նրանք նաև կարծում են, որ Ադրբեջանը, միաժամանակ, մեծ գումարներ է ծախսել՝ «Արևմուտքում ազդեցություն և ընկերներ գնելու համար»:
ԱՄՆ-ը կարող է սառեցնել Ադրբեջանի իշխանությունների ակտիվները և արգելել նրանց մուտքը Արևմուտք, իսկ պետքարտուղարությունը կարող է ամերիկյան քաղաքացիների համար նախազգուշացում հրապարակել, որոնք կարող են Ադրբեջանում բախվել հնարավոր հետապնդումների և նույնիսկ ձերբակալության խնդիրների:
«Արևմուտքի կողմից հետագա «մտահոգությունների» արտահայտությունները կամ իրավիճակը որպես «անընդունելի» բնորոշելն ավելի ու ավելի անլուրջ են հնչում: Ալիևի ռեժիմը պետք է հասկանա, որ իր խախտումները հետևանքներ կարող են ունենալ»,- ամփոփում են հեղինակները:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ