63 տարեկան հասակում սրտի նոպայից վախճանվել է Հաիթիի նախկին բռնապետ Ժան Կլոդ Դյուվալյեն:
Դյուվալյեն նախագահ է դարձել 19 տարեկան հասակում և եղել է աշխարհի ամենաերիտասարդ նախագահը: Նա Հաիթիում նախագահել է 15 տարի, այնուհետև՝ երկրում սկսված զանգվածային հակակառավարական ցույցերի պատճառով Դյուվալյեն ստիպված է եղել հրաժարվել հորից ժառանգություն ստացած իշխանությունից և փախչել երկրից: