Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԽԽՎ-ն փորձում է պահել հավասարակշռությունը

ԵԽԽՎ-ն փորձում է պահել հավասարակշռությունը
06.10.2014 | 16:53

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում լրագրողների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ՝ քաղաքական հետապնդումների և ճնշումների կապակցությամբ: Բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում կա հետընթաց՝ մարդու իրավունքների, հիմնարար ազատությունները հարգելու հարցում:
ԵԽԽՎ-ն պատասխանատվության է հրավիրել Ադրբեջանին՝ կոչ անելով երկրի իշխանություններին և կառավարությանը զերծ մնալու քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ քաղաքական ճնշումներից, և երաշխավորել, որ դատական համակարգը չի օգտագործվում քաղաքական նպատակներով: Ադրբեջանի իշխանություններին հորդորել են անհապաղ ազատ արձակել ճաղերի հետևում գտնվող քաղբանտարկյալներին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է իրագործեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ