Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Շուշիի քույրերը շատանում են

Շուշիի քույրերը շատանում են
06.10.2014 | 16:55

ԼՂՀ-ի երկրորդ քաղաք Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն ստորագրել են Բարեկամության հռչակագիր երկու քաղաքների միջև։
Հռչակագրում նշվում է, որ ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը և վերջնական խաղաղության հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջև։
Հռչակագիրը նպատակ ունի նպաստելու երկու քաղաքների հարաբերությունների զարգացմանը և խթանելու համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում։

Դիտվել է՝ 450

Մեկնաբանություններ