Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Շվեդիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը

Շվեդիան ճանաչել է Պաղեստինի անկախությունը
06.10.2014 | 16:57

Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը հայտարարել է, որ Իսրայելի և Պաղեստինի միջև կոնֆլիկտի լուծումը երկու երկրների ճանաչումն է: «Որոշումը պետք է ընդունվի և համաձայնեցվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակում: Երկու կողմերն էլ պիտի կարողանան ապրել խաղաղ պայմաններում: Հենց այդ պատճառով է Շվեդիան ճանաչում Պաղեստինը որպես պետություն»,- «Ռոյթերզի» փոխանցմամբ՝ հայտարարել է Լյովենը: Իսրայելը դժգոհություն է հայտնել Շվեդիայի վարչապետի հայտարարության վերաբերյալ: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Շվեդիայի կառավարության ղեկավարը «շտապել է» Պաղեստինի սուվերենությունը ճանաչելու հայտարարություն անել:
«Նախքան հայտարարությամբ հանդես գալը, լավ կլիներ խնդրին ավելի մանրամասն ծանոթանալ»,- հայտարարել է Լիբերմանը: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո քարտուղար Ջեն Փսակին ևս դժգոհություն էր հայտնել Շվեդիայի վարչապետի հայտարարության վերաբերյալ: Շվեդիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը իր քաղաքականությունը չի համաձայնեցնում ԱՄՆ-ի հետ:

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ