Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու մահմեդականների միջև

Գերմանիայում բախումներ են տեղի ունեցել քրդերի ու մահմեդականների միջև
08.10.2014 | 12:03

Գերմանիայի երկու քաղաքներում՝ Համբուրգում և Ցելլեում, բախումներ են տեղի ունեցել քուրդ-եզդիների և մահմեդականների միջև: Ըստ Spiegel-ի՝ անկարգությունների մասնակիցները զինված են եղել դանակներով: Կան տասնյակ տուժածներ:

Նշվում է, որ Ցելլեում կա մեծ քրդական համայնք, որի ակտիվիստները միջազգային հանրությունից պահանջել են ակտիվացնել պայքարը Սիրիայում՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների: Ցուցարարները դուրս են եկել փողոց աջակցելու համար քուրդ կամավորներին, ովքեր մարտեր են մղում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ՝ Սիրիայի Քոբանի քաղաքում:

Դիտվել է՝ 935

Մեկնաբանություններ