Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Հայաստանը պետք է գրավիչ լինի»

«Հայաստանը պետք է գրավիչ լինի»
08.10.2014 | 16:49

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆեռնը հարցազրույց է տվել «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը և իր տեսակետները ներկայացրել Հայաստանի տնտեսության, օտարերկրյա ներդրողների, դատական համակարգի, հեռանկարների վերաբերյալ:

«Փոխադարձաբար շահավետ տնտեսական կապերի ձևավորումը մեզ համար առանցքային խնդիր է: Երբ ես Հայաստանում մարդկանց հետ եմ խոսում, ինձ հարցնում են, թե ինչու ես այնպես չեմ անում, որ այստեղ ավելի շատ ամերիկացի ներդրողներ աշխատեն: Իմ պատասխանը հետևյալն է. ես չեմ կարող ամերիկյան ընկերություններին Հայաստան բերել, նրանք ամերիկյան կառավարության համար չեն աշխատում, այդ Հայաստանը պետք է գրավիչ լինի օտարերկրյա ներդրողների համար: Մրցակցությունը այս ասպարեզում մեծ է: Հայաստանը, լինելով զարգացող երկիր, որտեղ կան որոշ դրական տեղաշարժեր, միաժամանակ, սակայն, որոշ մարտահրավերներ ունի: Կան նաև շատ երկրներ, որոնք մրցակցում են, ձգտում են գրավել օտարերկրյա ներդրողներին: Հայաստանում կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնք ծառանում են ներդրողների առաջ, և սրանք այնպիսի մարտահրավերներ են, որոնք Հայաստանի իշխանությունների վերահսկման լծակներից դուրս են: Երկիրը փոքր է, ծովային ելք չունի, կան փակ սահմաններ: Սրանք խնդիրներ են, որ ՀՀ իշխանությունները չեն կարող լուծել, բայց գործարար միջավայրին վերաբերող հարցերը կառավարությունը, անշուշտ, կարող է լուծել: Դրական տեղաշարժեր կան, դրանք նշվում են նաև միջազգային զեկույցներում: Բայց դժվար մասը այն է, որ կարողանան բիզնեսը շարունակել, շահույթ ստանալ և հնարավորինս շատ ՀՀ քաղաքացիների համար աշխատատեղեր ստեղծեն: Դեռևս կան խնդիրներ թափանցիկության, հարկային և մաքսային մարմինների, դատարանների հետ կապված, որպեսզի ներդրողները կարողանան արդարացի լուծում ստանալ իրենց դատական վեճերում: Եվ նաև խաղի հավասար պայմանների բացակայությունը, խոշոր խաղացողներ կան, տնտեսական իշխանությունը մի տեսակ շատ կենտրոնացած է, ինչը դժվարություն է ստեղծում փոքր ներդրողների, մեկնարկային ընկերությունների համար, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը սկսել, գտնել այնպիսի ուղղություններ, որտեղ կարողանան իրենց գործունեությունը իրականացնել: Եվ այս ոլորտներին ուղղված մեր տեխնիկական աջակցության ծրագրերի շրջանակում փորձում ենք նպաստել այդ ուղղությունների բարելավմանը: Ամերիկյան, ավելի շուտ արևմտյան մեծ ներդրողների այստեղ բերելը, մասնավորապես «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը, «Կարֆուրի» այստեղ հայտնվելը… Ասում են, որ «Կարֆուրը» բացվելու է մինչև տարեվերջ, «Լիդիան Գոլդ» հանքարդյունաբերական ընկերությունը. այս ընկերությունները այստեղ գալով կտարածեն համաշխարհային պրակտիկան, և դա կօգնի բարելավելու իրավիճակը: Ավելի քան մեկ շաբաթ առաջ ես ԱՄՆ-ում անցկացվող ԱրմԹեք կոնֆերանսին էի մասնակցում, բացումը կատարեց Հայաստանի նախագահը: Ամբողջ օրը շփվելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ՝ ես նկատեցի, որ Հայաստանում այս ոլորտի հետ կապված ոգևորություն կա: Քննարկվող հարցերից հիմնականն այն էր, թե ինչպես պետք է ՏՏ ոլորտի հաջողությունները տարածվեն տնտեսության մյուս ճյուղերի վրա: Եվ ես կարծում եմ, որ դա ավելի բաց կդարձնի գործարար դաշտը, ավելի հավասար պայմաններ կապահովի բոլոր ներդրողների համար»,- մասնավորապես նշել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն իր հարցազրույցում:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ