Կատալոնիայի կառավարությունը Իսպանիայի Սահմանադրական դատարան և երկրի կառավարություն կուղարկի նոյեմբերի 9-ին անցկացվելիք անկախության հանրաքվեին աջակցող 900 ինքնավար տարածքի քաղաքապետարանների միջնորդությունները: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն:
Ընդհանուր առմամբ՝ հավաքված միջնորդությունների մասին վկայող փաստաթղթային 4 տուփ կուղարկվի Մադրիդ: