Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բաքուն սադրանք է տեսնում

Բաքուն սադրանք է տեսնում
09.10.2014 | 11:57

Պաշտոնական Բաքվին վրդովեցրել է ֆրանսիական Բուր լե Վալանսի քաղաքապետի այցը Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանի արտգործնախարարությունը Մառլեն Մուրիեի այս քայլը որակել է «սադրանք»՝ այս ամիս ավելի ուշ Փարիզում կայանալիք Սարգսյան - Ալիև հանդիպումից առաջ, և ավելացրել, թե և՛ այցը, և՛ Բուր լե Վալանս ու Ղարաբաղի Շուշի քաղաքների միջև կնքված բարեկամության հռչակագիրը հակասում են Ֆրանսիայի միջնորդական գործունեությանը, որը որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկիր պետք է օգնի Հայաստանին և Ադրբեջանին լուծելու տարածաշրջանային խնդիրները:

Դիտվել է՝ 537

Մեկնաբանություններ