Հարավային Կովկասի անվտանգության հարցերի վերաբերյալ ժնևյան քննարկումների նոր փուլն անցկացվելու է դեկտեմբերի 9-10-ին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքերով՝ մինչ այդ հանդիպումը ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու ԵՄ-ի համանախագահները կայցելեն տարածաշրջանի բոլոր երկրներ: Կարասինը հավելել է, որ համանախագահներն այցելելու են նաև Մոսկվա՝ քննարկելու դեկտեմբերին ժնևյան հանդիպման նախապատրաստությունը, վերլուծելու իրավիճակը: Կարասինն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը դեռ կայուն է: