Սերգեյ Մարկեդոնովն իմ ճանաչած ամենահեղինակավոր ռուս փորձագետներից մեկն է:
Ահա, անդրադառնալով հոկտեմբերի 10-ին ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու հեռանկարին, նա ասում է. «Չեմ կարծում, թե մինչև հոկտեմբերի 10-ը ինչ-որ բան որոշակի և հստակ կդառնա: Իմ կարծիքով՝ այդ ստորագրությունը կհետաձգվի: Բայց ևս մեկ անգամ կրկնեմ՝ այս իրավիճակում կարևոր է ոչ թե վերջնական նպատակը՝ կմիանա՞ Հայաստանը, թե՞ ոչ, այլ այն ազդանշանը, որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է»,- անկեղծորեն ասում է Մարկեդոնովը:
Հետաքրքիր դիտարկում է, մանավանդ որ հարցազրույցի այլ դրվագում Մարկեդոնովը շեշտում է՝ ծերուկին պետք չէ վիրավորել: «Ծերուկն» էլ Նուրսուլթան Նազարբաևն է:
Եթե դիվանագիտական լեզվից անցում կատարենք հանրամատչելիին, Մարկեդոնովն ասում է, թե կարևորն այն է, որ կանխվեց Հայաստանի եվրաինտեգրումը:
ՈՒղղակի Մարկեդոնովն այս ամենն ասում է իրեն բնորոշ քաղաքավարությամբ ու կոռեկտ ձևակերպումներով:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ