Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հիասթափված է Մարտի 1-ի չբացահայտումից

ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը հիասթափված է Մարտի 1-ի չբացահայտումից
10.10.2014 | 12:54

«Մինչ օրս չբացահայտված 2008 թ. Մարտի 1-ի իրադարձությունները Հայաստանում արդարադատության համար շատ լուրջ հարց են»,- այս կարծիքն է հայտնել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը:

«Ես հիասթափված եմ արդյունքների բացակայությունից, մարտի մեկի հարցը ես քննարկել եմ դատախազի հետ, նրանք ինձ ասացին, որ քննությունը դեռ շարունակվում է»,- նշել է նա:
Արդարադատության իրականացման համար մտահոգ եվրոպացի պաշտոնյան, սակայն, Մարտի 1-ի դեպքերից զոհվածների հարազատների հետ իր 7-օրյա գործուղման ժամանակ չի հանդիպել:
Հանձնակատարը անդրադարձել է նաև «Շանթ Հարությունյանը և ընկերները» գործով անցնող անչափահաս Շահեն Հարությունյանի նկատմամբ առաջադրված պատժին և նշել. «14-15 տարեկան երեխայի համար 4 տարի ազատազրկումը հավասար է ցմահ ազատազրկման։ Ես այս ամենը փոխանցել եմ նաև գլխավոր դատախազին, սակայն նա ասաց, որ ներկայիս օրենսգիրքը չի տարբերակում՝ հանցանքը երեխա է կատարել, թե չափահաս»։

Դիտվել է՝ 2349

Մեկնաբանություններ