ԱՄ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգլը հայտարարել է, որ Իրաքի զինված ուժերը լիովին վերահսկում են Բաղդադը, ուր շաբաթ օրը տեղի է ունեցել պայթյունների շարք: Վերջին տվյալներով պայթյուններից զոհվել է 38 մարդ: Միաժամանակ նախարարը հաղորդել է, որ սիրիական Քոբանի քաղաքի շուրջ ստեղծված իրավիճակը չափազանց վտանգավոր է: Քաղաքի համար դաժան մարտեր են մղվում: Շաբաթ օրը քրդական ուժերին հաջողվել է հետ մղել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին, սակայն նրանք պարբերաբար օգնություն են ստանում, քանի որ վերահսկում են Քոբանիի հարավային և արևելյան մուտքերը: