Ավելի քան 20 հազար քուրդ մասնակցել է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացած բողոքի երթին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման: Ակցիան խաղաղ է անցել, ցուցարարները քայլել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ թափահարելով քրդական դրոշները: Նշենք, որ Քոբանի քաղաքի շրջանում ընթացող բախումները շարունակվում են արդեն մի քանի օր: Իսլամականներին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քոբանիի ընդհանուր տարածքի 40 տոկոսի վրա: Միաժամանակ, ԱՄՆ-ը իր դաշնակիցների հետ շարունակում է ավիահարվածներ հասցնել ահաբեկիչների դիրքերին: Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Քոբանիի շուրջ տեղի ունեցող ռազմական գործողությունների արդյունքում մեկ ամսվա ընթացքում զոհվել է 553 մարդ, որից առնվազն 298-ը՝գրոհային: