Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ղազախստանը մտադիր է ԱՊՀ զարգացման հայեցակարգ ներկայացնել

Ղազախստանը մտադիր է ԱՊՀ զարգացման հայեցակարգ ներկայացնել
12.10.2014 | 12:08

Ղազախստանը 2015-ին իր ԱՊՀ նախագահության շրջանակներում մտադիր է համագործակցության զարգացման նոր հայեցակարգ մշակել՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Մինսկում, ԱՊՀ երկրների նախագահների հանդիպման ժամանակ:
«Մենք անհրաժեշտ ենք համարում ԱՊՀ զարգացման նոր հայեցակարգի մշակումը համագործակցության 25-ամյակին և մեր նախագահության ընթացքում»,- ասել է Նազարբարևը և հավելել, որ նոր ռազմավարությունը Աստանան մտադիր է «մշակել համատեղ՝ խորհրդակցելով ԱՊՀ բոլոր երկրների հետ: Մեր նախագահության ընթացքում մենք մտադիր ենք աշխատել հավասարակշռված և պատրաստ ենք եկող տարվա վերջին ընդունել ԱՊՀ սամմիթը», -ասել է նա:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ