Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վիկտոր Խրիստենկոն անխուսափելի է համարում ԵՄ-ի և ԵՏՄ-ի համագործակցությունը

Վիկտոր Խրիստենկոն անխուսափելի է համարում ԵՄ-ի և ԵՏՄ-ի համագործակցությունը
12.10.2014 | 12:09

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Խրիստենկոն անհրաժեշտ է համարում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության գործակցությունը՝ Ատլանտիկայից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցում: «Իմ կարծիքով՝ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև նման մեծ նախագիծը բացարձակ անհրաժեշտություն է: Նախագիծը պետք է մշակել, քննարկել և եթե մենք այսօր այդպիսի հեռանկարային խնդիր առաջադրենք, վստահ եղեք, շատ կրքեր կհանդարտվեն»,- հայտարարել է Վիկտոր Խրիստենկոն Սերգեյ Բրիլյովի հետ հարցազրույցում «Вести в субботу» ծրագրի ժամանակ՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ազատ առևտրի մեծամասշտաբ գոտի ստեղծելու գաղափարը: Խրիստենկոն վստահ է, որ ԵՄ-ի և ԵՏՄ-ի ջանքերը վաղ թե ուշ միատեղվելու են՝ դա անխուսափելի է, ես լիովին վստահ եմ՝ ընդգծել է նա:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ