Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստանում կբացվի ոչ թե ՆԱՏՕ-ի բազա, այլ վրացական կենտրոն, որի ստեղծմանը կաջակցի դաշինքը

Վրաստանում կբացվի ոչ թե ՆԱՏՕ-ի բազա, այլ վրացական կենտրոն, որի ստեղծմանը կաջակցի դաշինքը
12.10.2014 | 14:15

ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար ՈՒիլյամ Լահյուն արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը և բացատրել, որ Վրաստանում կստեղծվի ոչ թե ՆԱՏՕ-ի ուսումնական բազա, այլ վրացական կենտրոն: Այդ մասին տեղեկացնում է apsny.ge-ն։

«Հարցը, որը քննարկվում է, վերաբերում է գործընկերների ուսումնական կենտրոնին։ ՆԱՏՕ-ն Վրաստանի պաշտպանության նախարարությանը կօգնի տվյալ կենտրոնը սարքավորելու հարցում։ Այն պատկանում է Վրաստանի ՊՆ-ին և ստեղծվում է մեր խորհրդականների խմբի օգնությամբ»,- նշել է Լահյուն։
Նախօրեին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարել էր, որ Վրաստանում կկառուցվի ՆԱՏՕ-ի պատրաստման կենտրոն, և այդ առաջարկը կառավարության կողմից արդեն ուղարկվել է դաշինքի շտաբ-բնակարան։
Լահյուն ընդգծել է, որ Վրաստանում արդեն գործում է նման կենտրոն, այն է՝ լեռնային հրաձիգների պատրաստման Սաչխերի բազան։


Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ