Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի վերջին Սոչիում հանդիպելուց ՝ ՈՒկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով: Այս մասին հաղորդում է Spiegel-ը: Ռուսաստանի նախագահի և Գերմանիայի կանցլերի միջև բանակցությունները, ինչպես նաև նախարարների հանդիպումը, սովորաբար անցկացվում է Ռուսաստանի և Գերմանիայի քաղաքացիական հասարակությունների «Պետերբուրգյան երկխոսություն» ֆորումին զուգահեռ, որն այս անգամ նախատեսվում է անցկացնել Սոչիում: Spiegel-ի հաղորդմամբ՝ Բեռլինում միջկառավարական խորհրդակցությունների անցկացումը համարել են աննպատակահարմար:
Միաժամանակ, Կրեմլի մամլո ծառայությունը հաղորդում է, որ Պուտինը և Մերկելը հեռախոսով քննարկել են բանակցությունների նախապատրաստումը Միլանում կայանալիք «Ասիա-Եվրոպա» (ACEM) գագաթնաժողովի շրջանակներում, որը նախատեսված է հոկտեմբերի 16-17-ին: