Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բոսնիա և Հերցեգովինայում ամփոփում են ընտրությունների արդյունքները

Բոսնիա և Հերցեգովինայում ամփոփում են ընտրությունների արդյունքները
13.10.2014 | 14:07

Բոսնիա և Հերցեգովինայի երեք նախագահների ընտրությունների նախնական տվյալների համաձայն՝ ազգայնական կուսակցությունները առաջատար դիրքերում են: Բոսնիացի նախագահ է վերընտրվել Բաքիր Իզեթբեգովիչը, Դրագան Չովիչը՝ հորվաթ, Ժելյկա Ցվիյանովիչը՝ սերբ նախագահներն են։

Նախընտրական արշավի ժամանակ Իզեթբեգովիչի քարոզչության հիմնական գաղափարը ուժեղ, միասնական պետություն ունենալն էր, Չովիչը շեշտը դրել է Բոսնիայի ներսում հորվաթների տարածքային միավոր ստեղծելու մասին, իսկ սերբ ներկայացուցիչը խոսել է երկրի տրոհման անհրաժեշտության մասին։

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ