Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

BBC.ԵԽ-ում նախագահող Ադրբեջանում բռնապետություն է

BBC.ԵԽ-ում նախագահող Ադրբեջանում բռնապետություն է
13.10.2014 | 14:15

Ադրբեջանի կառավարությունը նախ թուլացրեց երկրի ընդդիմությանը, այնուհետ որպես թիրախ ընտրեց անկախ ԶԼՄ-ներին, իսկ այժմ՝ ոչկառավարական կազմակերպություններին։ «Մենք վերջին մոհիկաններն ենք»,- Լեյլա Ալիևայի խոսքերն է մեջբերում բրիտանական BBC-ն՝ նշելով, որ նրա հետազոտական ինստիտուտը՝ Ադրբեջանում Ազգային և միջազգային հետազոտությունների կենտրոնը, երկրի իշխանությունների կողմից հետաքննության տակ գտնվող տասնյակ ՀԿ-ներից մեկն է:

BBC-ն շեշտում է, որ հետապնդումների ալիքը տեղի է ունենում, երբ նավթով հարուստ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի ժողովրդավարամետ ինստիտուտը՝ Եվրոպայի խորհուրդը: Իշխանությունները սառեցրել են օտար երկրներից դրամաշնորհներ ստացող ՀԿ-ների բանկային հաշիվները և հարկային ստուգումներ սկսել՝ ստիպելով դադարեցնել ծրագրերը: BBC-ն հիշատակում է մարդու իրավունքների ակտիվիստներ Լեյլա Յունուսին և Ռասուլ Ջաֆարովին, որ ձերբակալվել են հուլիսին՝ նշելով, որ նրանց պատրաստած քաղբանտարկյալների ցուցակում կա 98 անուն՝ մարդու իրավունքների ակտիվիստներ, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և բլոգերներ:
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Ադրբեջանում հալածանքներ և սպառնալիքներ են սկսվել լրագրող Արզու Գեյբուլաևայի դեմ՝ Ստամբուլի «Ակօս» հայկական թերթում աշխատելու համար: «Ցնցող փաստ է, որ ԵԽ-ում նախագահող երկրում բռնապետություն է, և երկիրն օգտագործում է նախագահության շրջանը բառացիորեն երեք օրը մեկ ինստիտուտի իսկական արժեքները պաշտպանող բոլոր քննադատներին ձերբակալելու համար»,- ասում է «Եվրոպական կայունության նախաձեռնության» ղեկավար Գերալդ Կնոսը: Ադրբեջանի նախագահությունը կարող է վնասել խորհրդի հեղինակությունը, ասում է կառույցի գլխավոր քարտուղարի խոսնակ Դանիել Հոլթգենը՝ հավելելով, որ անդամ երկրները, այնուամենայնիվ, ցանկանում են, որ խորհուրդը շարունակի իր աշխատանքներն Ադրբեջանի հետ, և նրանցից ոչ մեկը չի խնդրել հետաձգել կամ դադարեցնել Ադրբեջանի նախագահությունը:
ԵԽ անդամների նման դիրքորոշման պատճառը կարող է լինել Եվրոպայի հարաբերությունները նավթով հարուստ երկրի հետ՝ որպես կարևոր էներգիայի մատակարար և առևտրային գործընկեր, արևմտյան նավթային ընկերությունների կողմից միլիարդավոր դոլարների ներդրումներն Ադրբեջանում, գրում է BBC-ն:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ