Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սերգեյ Լավրով. Մոսկվան դեմ է ՌԴ-ի և Արևմուտքի հակադրման պարզունակ սխեմաներին

Սերգեյ Լավրով. Մոսկվան դեմ է ՌԴ-ի և Արևմուտքի հակադրման պարզունակ սխեմաներին
13.10.2014 | 14:21

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան դեմ է պարզունակ սխեմաներով Ռուսաստանի ու Արևմուտքի հակադրմանը, գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար պետք են պետությունների միասնական ջանքերը: «Չնայած արևմտյան գործընկերների ոչբարեկամական գործողություններին, մենք առաջվա պես դեմ ենք Ռուսաստանի ու Արևմուտքի ուղղագիծ հակադրության պարզունակ սխեմաների հուն գլորվելուն: Ռուսաստանը պատրաստ է շարունակելու կառուցողական քայլերը տրանսսահմանային պրոբլեմների լուծման գործում, բնականաբար, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության սկզբունքների հիման վրա»,-ասել է նախարարը MGIMO Journal-ին հարցազրույցում:

Սերգել Լավրովը կարծում է, որ ուկրաինական ճգնաժամը սկսվելու պատճառով գլոբալ մարտահրավերները չեն վերացել: «Բավական է հիշեցնել Սիրիայում ու Իրաքում էքստրեմիստների հրահրած իսկական պատերազմը, իսրայելապաղեստինյան դիմակայությունը, իրավիճակն Աֆղանստանում: Չմոռանանք Աֆրիկայի ճգնաժամերը՝ մենք արդեն աջակցել ենք ԵՄ-ին Չադում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, համատեղ աշխատել ենք ծովահենների դեմ պայքարում»,- ասել է Սերգեյ Լավրովը: Նախարարն ընդգծել է, որ միայն համատեղ ջանքերով է հնարավոր կազմակերպել արդյունավետ դիմակայություն ահաբեկչությանը, թմրաարդյունաբերությանը, զանգվածային ոչնչացման զենքերի տարածմանը, անօրինական միգրացիային, կլիմայի փոփոխությանը և այլ մարտահրավերների:
«Փոխգործակցությունից հրաժարումը Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում տարբերակ չէ ոչ մեզ, ոչ նրանց համար: Սակայն ակնհայտ է, որ նախկին, ոչ անկեղծ, երկակի ստանդարտներով մոդելին վերադարձ չի լինի»,- ասել է նախարարը:




Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ