ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ով պաշտոնական այցով գտնվում է Բաքվում, ռազմական համագործակցության ծրագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ: Ինչպես ասվում է apa.az-ի հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև Կասպից ծովում ռազմական համագործակցության հարցերը, ռազմատեխնիկական ոլորտի և զինվորական կրթության ասպարեզում համագործակցության հիմնական ուղղությունները: Հանդիպման վերջում երկու երկրների միջև ստորագրվել է 2015 թվականի համագործակցության ծրագիր: