ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ-ի պետքարտուղարր Ջոն Քերիի հանդիպումը երեկ երեկոյան Փարիզում տևել է ավելի քան երեք ժամ: «Մենք քննարկել ենք ՈՒկրաինայի հարցը և Մինսկի համաձայնագրի բոլոր 12 կետերի լիարժեք իրականացման անհրաժեշտությունը»,-հաղորդել է Քերին և հավելել. «ԱՄՆ-ը իր ԵՄ գործընկերների և Ֆրանսիայի հետ խորապես հավատարիմ են ՈՒկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքին: Դա եղել է գլխավոր հարցերից մեկը, որը ես քննարկել եմ Սերգեյ Լավրովի հետ»:
ԱՄՆ-ի պետքարտուղարի և ՌԴ արտգործնախարարի՝ ավելի քան երեքժամյա զրույցը շարունակվել է նույնիսկ հանդիպման ավարտից հետո, երբ Քերին դուրս է եկել ճանապարհելու Լավրովին: