Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սեյրան Օհանյան. «Նորմալ ենք նայում»

Սեյրան Օհանյան. «Նորմալ ենք նայում»
15.10.2014 | 12:42

ՀՀ պաշտպանության նախարարի խոսքով` «իրենք նորմալ են նայում» ռուս-ադրբեջանական խորացող ռազմաքաղաքական համագործակցությանը:
«Կասպից ծովի ավազանը բավականին բարդ տարածաշրջան է, և այնտեղ կա հինգ պետություն, որոնք պետք է համագործակցեն: Մենք նորմալ ենք նայում այդ համագործակցության խնդիրներին, որը կբերի նրան, որ անվտանգության խնդիրները այդ տարածաշրջանում ավելի բարձր հիմքերի վրա կդրվեն: Առանց համագործակցության այդ տարածաշրջանը չի կարող լուծել անվտանգության խնդիրներ»,- ասել է Սեյրան Օհանյանը: Նա հիշեցրել է, որ «Հայաստանի ու Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա»:

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ