Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Կատալոնիան հրաժարվել է անկախության հանրաքվեից

Կատալոնիան հրաժարվել է անկախության հանրաքվեից
15.10.2014 | 12:45

Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հայտարարել է, որ հանրաքվեն չեղյալ է համարվում: Որոշմանը նախորդել էին անկախության ջատագով ազգային երեք հիմնական կուսակցությունների հետ 10 ժամ տևած քննարկումները:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը ողջունել է հանրաքվեն չեղյալ համարելու Կատալոնիայի առաջնորդների որոշումը և երկխոսության կոչ է արել:
«Հրաշալի լուր է, որ հանրաքվեն չի անցկացվելու,- «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ Մադրիդում հայտարարել է Իսպանիայի վարչապետը:- Մենք պետք է շատ հստակ քայլեր կատարենք, մենք երկխոսության ու բանակցությունների կարիք ունենք: Մեզնից շատերն են ցանկանում միասին լինել, մենք միասին շատ բան ենք արել»: Բարսելոնայում Կատալոնիայի նախագահ Արթուր Մասն ասել է, թե նոր քվեարկությունը պետք է համապատասխանի օրենքին, սակայն չի մանրամասնել, թե ինչպես: Նա ասել է, որ քաղաքացիների հետ խորհրդակցություններ են ընթանում:
«Ասոշիեյթեդ Պրես»-ի փոխանցմամբ՝ ոչպաշտոնական, խորհրդանշական քվեարկություն է անցկացվելու: Հարցը լինելու է նույնը:
Հանրաքվեից հրաժարվելու հիմնական պատճառը արդյունքները ճանաչելու իրավական երաշխիքների անորոշությունն է: Սեպտեմբերի 30-ին Կատալոնիայի իշխանությունները դադարեցրել էին հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները, երբ մեկ օր առաջ Սահմանադրական դատարանը արտահերթ նիստում որոշել էր հինգ ամսով կասեցնել Կատալոնիայի իշխանությունների հանրաքվե անցկացնելու որոշումը: Մադրիդի կարծիքով՝ հանրաքվեի անցկացումը հակասահմանադրական է, խախտում է երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները: Իսպանիան ունիտար պետություն է, և ինքնիշխանության հարցերը պետք է լուծվեն ոչ թե մի շրջանի, այլ երկրի ամբողջ ժողովրդի կողմից, պնդում է Մադրիդը:
Կատալոնիայի առաջնորդները հույս ունեին համոզելու Սահմանադրական դատարանին վերացնելու հանրաքվեն անցկացնելու արգելքը դատական լսումների ընթացքում, որը կարող էր տարիներ տևել, ի վերջո նրանք համաձայնեցին, որ նման մարտավարությունը հեռանկար չունի ու հրաժարվեցին ծրագրած հանրաքվեից՝ փորձելով ուրիշ տարբերակներ փնտրել: Անկախության հանրաքվեն անցկացնելու պահանջով հարյուր հազարավոր կատալոնցիներ դուրս էին եկել փողոց, սակայն հարցումները ցույց են տալիս, որ անկախության կողմնակիցների ու մերժողների թիվը Կատալոնիայում համարյա կիսվում է:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ