Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Օբամա․ «ԱՄՆ-ի և դաշնակիցների նպատակն է ոչնչացնել ԻՊ-ն»

Օբամա․ «ԱՄՆ-ի և դաշնակիցների նպատակն է ոչնչացնել ԻՊ-ն»
15.10.2014 | 13:32

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային խորապես մտահոգում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները Սիրիայի Քոբանի քաղաքում. Սպիտակ տան ղեկավարը դա հայտարարել է աշխարհի 21 երկրների պաշտպանության նախարարների հետ հանդիպման ընթացքում և ավելացրել, որ ԱՄՆ-ը շարունակելու է օդային հարձակումներն այս տարածքում:
«Իսլամական պետության» դեմ պայքարը երկար է տևելու»,- ասել է Օբաման և շեշտել, որ ԱՄՆ-ի և աջակիցների նպատակն է ոչնչացնել խմբավորումը, որպեսզի այլևս սպառնալիք չդառնա աշխարհի որևէ կետում:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ