Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի հետ տարաձայնությունների լուրերը

ԱՄՆ-ը հերքում է Թուրքիայի հետ տարաձայնությունների լուրերը
15.10.2014 | 13:34

ԱՄՆ-ը հերքում է, թե Թուրքիայի հետ տարաձայնություններ ունի Մերձավոր Արևելքում ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու հարցում: Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնստը՝ ճեպազրույցի ընթացքում պատասխանելով հարցին, թե Թուրքիայից վնասն այժմ ավելի մեծ չէ, քան օգուտը, հիշեցրել է, որ Թուրքիան համաձայնել է իր բազաները տրամադրել սիրիական չափավոր ընդդիմության զինյալների պատրաստության համար, որ նա մասնակցում է իսլամիստների կողմից մաքսանենգ նավթի վաճառքի դեմ պայքարին, որով ֆինանսավորվում է նրանց գործունեությունը: Մամուլի քարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է Անկարայի այդ պարտավորություններն ու հաղորդել է, որ Թուրքիայում են գտնվում Պենտագոնի մասնագետները:
Foreign Policy ամսագիրը, սակայն, հաղորդում է, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև դիվանագիտական վեճ է ծագել, որի հիմնական հարցն այն է, թե թույլ կտա՞ Թուրքիան ԱՄՆ-ի ռազմաբազայից ռազմական ինքնաթիռներին թռիչքներ դեպի Սիրիայի և Իրաքի տարածք՝ «Իսլամական պետության» զինյալներին հարվածներ հասցնելու համար: Էռնստը ճեպազրույցում միայն ասել է, որ բազայի հարցը շարունակում են քննարկել:

Դիտվել է՝ 641

Մեկնաբանություններ