Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են վերականգնել առևտրային հարաբերությունները

Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են վերականգնել առևտրային հարաբերությունները
15.10.2014 | 13:50

Իրանն ու Սաուդյան Արաբիան կարող են վերականգնել առևտրային հարաբերությունները՝ երկու երկրների համատեղ Առևտրի պալատի նախագահի տեղակալ Ասադոլլահ Ասգարոլադին ասել է իրանական Sharq թերթի հետ ունեցած հարցազրույցում: Ասգարոլադին ասել է, որ Սաուդյան Արաբիան պետք է առաջին քայլն անի 2 երկրների տնտեսական կապերը վերականգնելու համար: 2 երկրների տնտեսական կապերն անկում ապրեցին Մահմուդ Ահմադինեժադի նախագահության ժամանակ: Իրաքից և ԱՄԷ-ից հետո Սաուդյան Արաբիան Իրանի երրորդ առևտրային գործընկերն է արաբական երկրներում: Իրանը Սաուդյան Արաբիա է արտահանում միայն գորգեր և սննդամթերք՝ ասել է Ասգարոլադին:

Դիտվել է՝ 645

Մեկնաբանություններ