Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պատճառներն ընտանեկան են

Պատճառներն ընտանեկան են
15.10.2014 | 17:25

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը չի կարող միանալ իր ֆրանսիացի և ռուսաստանցի գործընկերներին Բաքու և Երևան նրանց այցի ընթացքում՝ ընտանեկան պատճառներով: Այդ մասին ամերիկացի դիվանագետը հայտնում է թվիթերյան գրառմամբ՝ հաջողություն մաղթելով Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում:

Մինսկի խմբի միջնորդները այսօր Բաքվում են, իսկ հոկտեմբերի 17-ին ժամանելու են Երևան: Տարածաշրջան նրանց այցի հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ այս ամսվա վերջին Փարիզում ծրագրված հանդիպման նախապատրաստումն է:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ