Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Երևանյան փողոցներից մեկը կկոչվի Անրի Վերնոյի անունով

Երևանյան փողոցներից մեկը կկոչվի Անրի Վերնոյի անունով
15.10.2014 | 20:57

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով Երևան քաղաքի ավագանին 2012թ. օգոստոսի 10-ի արտահերթ նիստում հաստատել էր Երևան քաղաքում ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի պատվին փողոց անվանակոչելու որոշումը։ Քաղաքապետարանից տեղեկկացնում են, որ Երևանի քաղաքապետ հյուրընկալել է ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի որդուն՝ Պատրիկ Մալաքյանին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ ուրախ է Պատրիկ Մալաքյանին տեսնել Երևանում և առերես քննարկել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացման մանրամասները. «Ըստ էության, մենք պատրաստ էինք արդեն այսօր կատարել Անրի Վերնոյի անվան փողոցի հանդիսավոր բացումը: Սակայն հաշվի առնելով, որ հանդիսավոր բացմանը մասնակցելու ցանկություն են հայտնել նաև ֆրանսիական կինոյի մի շարք հայտնի գործիչներ, Անրի Վերնոյի բազմաթիվ ընկերներ ու երկրպագուներ, ինչպես նաև Ձեր քույրերն ու եղբայրները, մենք որոշեցինք այն տեղափոխել հաջորդ տարի», - նշել է Տարոն Մարգարյանը:

Դիտվել է՝ 781

Մեկնաբանություններ