Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒկրաինա-Ռուսաստան սահմանային պատի համար արդեն ծախսվել է 540 հազար դոլար

ՈՒկրաինա-Ռուսաստան սահմանային պատի համար արդեն ծախսվել է 540 հազար դոլար
16.10.2014 | 12:38

ՈՒկրաինա-Ռուսաստան սահմանին «Պատ» նախագծի իրականացման համար արդեն ծախսվել է 7 մլն գրիվնա (ավելի քան 540 հազար դոլար): Ըստ rosbalt.ru-ի՝ այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի կառավարության նախարար Օստապ Սեմերակը: «Ճշմարտությունն այն է, որ այս պահի դրությամբ պետբյուջեից ծախսվել է 7 մլն գրիվնա»,- ասել է Սեմերակը: Վերջինիս խոսքով՝ «Պատ» նախագիծը ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր է, քանի որ ծրագրի նպատակն է ստեղծել ԵՄ նոր արևելյան սահման:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ