Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հայտարարվել է Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի առաջին խմբի ձևավորման մասին

Հայտարարվել է Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի առաջին խմբի ձևավորման մասին
16.10.2014 | 12:46

2014 թվականի հոկտեմբերի 15-ին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (www.eufoa.am) կազմակերպության աջակցությամբ Եվրոպական խորհրդարանում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի խումբը, որը նպատակ ունի խթանելու քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական կառավարման համակարգերը, ինչպես նաև եվրոպական արժեքների տարածումը՝ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում: Նմանատիպ խմբեր ձևավորվում են Ֆրանսիայի և Լիտվայի խորհրդարանների օրինակով, ԵԽ անդամները հիմնադրում են առաջին միջազգային խումբը, որը անցնում է ազգային սահմանները:

ԵԽ որոշ անդամներ պատրաստակամություն են հայտնել անդամակցելու խմբին: Այն պատրաստվում է գլխավորելու ԵԺԿ խմբակցության անդամ Ֆրանկ Էնգելը:
Եվրոպական քաղաքական ընտանիքի ազգությամբ տարբեր ներկայացուցիչներից կազմված ԼՂ խումբը նպաստելու է ԵՄ պաշտոնյաների, ՔՀԿ ներկայացուցիչների և ԼՂ բոլոր մակարդակների ներկայացուցիչների, ներառյալ քաղաքացիական հասարակության միջև կապերի հաստատմանը, նաև խթանելու է ճանաչողական այցերի կազմակերպմանը դեպի տարածաշրջան: Ոչպաշտոնական խումբը հետաքրքրված է նաև միջազգային խմբերում և ԵՄ ծրագրերում ԼՂ ներկայացվածության հարցով:
ԵԽ-ն նշել է, որ կարողությունների ամրապնդման կոմպլեմենտար միջոցներով Եվրամիությունն ի զորու է աջակցելու Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող հակամարտությունը լուծելու Մինսկի խմբի ջանքերին, իսկ խումբը կնպաստի այդ քայլերին:
«Այս խումբը մի օրգան է, որը միավորում է տարածաշրջանի հանդեպ գիտելիք ունեցող և հետաքրքրություն ցուցաբերող մարդկանց, որոնք պատրաստ են Ղարաբաղի ժողովրդի տրամադրության տակ լինելու»,- բացատրում է պարոն Էնգելը: «Մենք ցանկանում ենք մարդկանց իրազեկել տարածաշրջանի չճանաչված հատվածի մասին, որը, ի վերջո, ժողովրդավար հանրապետություն է և ցուցաբերում է համապատասխան վարքագիծ»:
Պարոն Էնգելը ավելացնում է նաև, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունը եղել է և կլինի Լեռնային Ղարաբաղը եվրոպական օրակարգում առաջադրող առանցքային դերակատար: Խմբի համար կենսական կարևորություն ունի ապավինելը ԼՂ իշխանությունների հետ հաղորդակցում և համագործակցություն ապահովելու ՀԵԲ-ի փորձին:
ԼՂ ներկայացուցիչները ողջունում են այս նախագիծը և երկու ղեկավարմարմինների միջև համագործակցության կոչերը:
«Սա բնականոն արդյունք է և ինչ-որ չափով ԵՄ իստիտուտների ընդունածպաշտոնական փաստաթղթերի կատարում, որը խրախուսում է ԵՄպաշտոնյաներին մուտք գործել Լեռնային Ղարաբաղ և հանդիպել բոլորմակարդակների ներկայացուցիչներին», -բացատրում է «Հայաստանի եվրոպացիբարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան:

Դիտվել է՝ 848

Մեկնաբանություններ