Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Վրաստան-Ռուսաստան բանակցություններ՝ լարված մթնոլորտում

Վրաստան-Ռուսաստան բանակցություններ՝ լարված մթնոլորտում
16.10.2014 | 15:12

Պրահայում սկսվում է վրաց - ռուսական բանակցությունների հերթական փուլը՝ Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի մասնակցությամբ:
Բանակցությունները մեկնարկում են լարված մթնոլորտում: Պատճառը վիճահարույց պայմանագրի նախագիծն է, որ երկու օր առաջ ռուսական իշխանությունները ներկայացրին Աբխազիայի խորհրդարանին: «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» համաձայնագրի ստորագրման դեպքում Աբխազիան կարող է կորցնել ինքնիշխանության զգալի մասը: Օրինագծով առաջարկվում է աբխազական ուժային կառույցները միավորել ոուսաստանյան գերատեսչությունների հետ, ռուս - աբխազական սահմանը դարձնել լիովին թափանցիկ, Աբխազիայի քաղաքացիների համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու դյուրացված կարգ սահմանել:
«Այս համաձայնագիրն ուղղակի սպառնալիք է մեզ համար»,- Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի նախագահ Գ. Մարգվելաշվիլին: «Այս համաձայնագիրը ևս մեկ կոպիտ քայլ է` ուղղված Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ: Համաձայնագրի վերջնական ձևակերպման դեպքում անվտանգության խնդիրների հետ կապված իրադրությունը Սևծովյան ավազանում և Կովկասում զգալիորեն կվատթարանա: Այս համաձայնագիրն ուղղակի սպառնալիք է մեր երկրի պաշտպանունակությանը: Համաձայնագրի գործարկման դեպքում կվատթարանա իրադրությունը մարդասիրական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին` երկրի օրենսդիր մարմնին կոչ անելով հստակ արձագանքել Մոսկվայի վերջին քայլերին:
«Նման համաձայնագրի ստորագրումը իրականում հարցականի տակ կդնի Աբխազիայի ապագան` որպես Վրաստանի անբաժանելի մաս: Ես դիմում եմ Վրաստանի խորհրդարանին` կոչ անելով հստակ դիրքորոշում ձևակերպել Ռուսաստանի կողմից ձեռնարկվող այս քայլերի վերաբերյալ: Երբ դա տեղի կունենա, ստեղծված իրավիճակը կքննարկի Անվտանգության խորհուրդը», - նշում է Վրաստանի նախագահը:
Ռուս - աբխազական համաձայնագրի նախագծի շրջանառության մեջ դնելը փոխել է նաև Աբաշիձե - Կարասին բանակցությունների օրակարգը՝ ասել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն: «Բնական է, որ Աբաշիձեն և Կարասինը Պրահայում չեն խոսելու գինու կամ բանջարեղենի մասին: Նրանց քննարկման հիմնական թեման լինելու է հենց այս համաձայնագրի նախագիծը»,- ընդգծում էր Փանջիկիձեն:

Դիտվել է՝ 607

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.