Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Պուտին. «Հուսով ենք՝ ԱՄՆ-ն կվերհիշի, թե ինչ վտանգներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև անհամաձայնությունը»

Պուտին. «Հուսով ենք՝ ԱՄՆ-ն կվերհիշի, թե ինչ վտանգներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև անհամաձայնությունը»
16.10.2014 | 15:24

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սերբական «Պոլիտիկա» թերթի հետ հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կվերհիշի, թե ինչ վտանգներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև անհամաձայնությունը:
Երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս անկումն առաջին անգամ չէ, ասել է նա՝ հավելելով, որ հուսով է՝ գործընկերները հասկանում են Ռուսաստանին շանտաժի ենթարկելու չգիտակցված փորձերի առկա վտանգը ռազմավարական կայունության համար։ Պուտինն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավահավասարության և միմյանց իրական շահերը հաշվի առնելով կառուցողական համագործակցության զարգացմանը։

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.