ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի կրտսեր որդին հեռացվել է երկրի ռազմածովային ուժերի պահեստային զորքերից՝ թմրանյութերի օգտագործման պատճառով: Պահեստային սպա 44-ամյա Հանթեր Բայդենը hեռացվելուց հետո հայտարարել է, որ ցավում է կատարվածի համար և համաձայն է հրամանատարության որոշման հետ: Ջո Բայդենի մյուս որդին Դելավեր նահանգի գլխավոր դատախազն է: